ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԱՄՆ-ը Վրաստանին սպասում է ՆԱՏՕ-ում

ԱՄՆ-ը Վրաստանին սպասում է ՆԱՏՕ-ում
22.05.2018 | 22:12

ԱՄՆ-ն սպասում է այն օրվան, երբ Վրաստանին կողջունի ՆԱՏՕ-ում` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:

«2016-ի խորհրդարանական ընտրություններում վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ հաստատել է իր հավատարմությունը եվրատլանտյան ուղուն, որը նախատեսում է Վրաստանի անդամակցություն ՆԱՏՕ-ին: Մեր որոշումն ուժի մեջ է: Նախագահ Թրամփն աջակցում է 2008-ի Բուխարեստի որոշմանը, և ԱՄՆ-ն սպասում է այն օրվան, երբ Վրաստանին կողջունի ՆԱՏՕ-ում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը: «ԱՄՆ-ն արդեն քառորդ դար Վրաստանի կողքին է և նախագահ Թրամփի օրոք ձեր կողքին է լինելու՝ որպես գործընկեր, ընկեր, իսկ մի օր՝ ՆԱՏՕ-ի դաշնակից», - նշել է նա:

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ